Ծառուկյան. Ընտրությունն իսկապես վճռորոշ է՝ շարունակե՞լ համակերպվել իրավիճակի հետ, թե միասին բացել նոր ճանապարհ![]() 18 մայիսի 2026 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը թիմակիցների հետ Էրեբունի վարչական շրջանում էր: Հանդիպումների ընթացքում նա ներկայացրել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական դրույթները, որոնք ուղղված են մարդկանց կյանքի որակի իրական բարելավմանը, ասվում է նրա ֆեյսբուքյան էջում: «Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է․ շարունակե՞լ համակերպվել ներկա իրավիճակի հետ, թե՞ միասին բացել նոր ճանապարհ՝ դեպի հաղթանակ, զարգացում և արժանապատիվ ապագա»,-ասվում է գրառման մեջ: Նա նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս անմիջական և անկեղծ շփում ունենալ քաղաքացիների հետ, լսել նրանց մտահոգություններն ու սպասումները։ Ծառուկյանի գնահատմամբ՝ Էրեբունու բնակիչների շրջանում այսօր նկատելի են հույսը, հավատն ու վստահությունը, որ համատեղ հնարավոր է փոխել իրավիճակը և Հայաստանը դարձնել ավելի անվտանգ, կայուն և զարգացող պետություն։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |