Ուկրաինայում նկատվել են հայոց պատմությունը կեղծելու նոր դեպքեր

PanARMENIAN.Net - Ուկրաինայում հայկական պատմությունը կեղծելու արմատները բավական խորն են, հատկապես երբ դա վերաբերում է հայերի կենսագրությանը, որոնք ապրել են Ուկրաինայում, մասնավորապես մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն: Այսպես, Ուկրաինայի Լրագրողների ազգային միության անդամ Սամվել Ազիզյանի վարկածով ծովանկարչի անունը բոլորովին էլ Այվազովսկի չի եղել: «Նախկինում նկարչի կենսագիրները նշում են, որ նկարչի հայրն ապրել է եղբայրների հետ Լվովի մոտերքում: Երբ վիճել է նրանց հետ ծնողական ժառանգության միջոցով (այդպես գրված է բնօրինակում), հեռացել է նրանցից: Գայվազովսկի ազգանունը բավական տարածված է եղել հայերի մեջ, որոնք բնակվում էին Լվովում դեռեւս ռուսական իշխանների ժամանակներից: Դառնալով նկարիչ` Այվազովսկին նկարել է ոչ միայն ուկրաինական ծովը, այլ նաեւ ուկրաինական բնապատկերներն ու լեռները: Այդ նկարները ոչնչով չեն զիջում նրա ծովային թեմաներին: «Ուկրաինա. Ջրաղաց գետի վրա»,«Եղեգներ Դնեպրում Օլեշիի մոտ», «Ռուսական հարսանիք» նկարները զուրկ չեն ռոմանտիզմից, միեւնույն ժամանակ բավական իրատեսորեն հաղորդում են ուկրաինական բնապատկերների բնույթն ու ժողովրդական կենցաղը: Իսկ Ղրիմի իր Շահ-Մամայ կալվածքը, որտեղ համարյա ողջ կյանքում աշխատել է Այվազովսկին, նկարիչն այնպես է կահավորել, որ այն հիշեցներ նրա հոգուն այդքան հարազատ ուկրաինական խուտորները»,- գրում է Ազիզյանը:



ԻԱՑ ANALITIKA.at.ru-ի փորձագետ-վերլուծաբան Դավիթ Դավթյանի կարծիքով, հեղինակը, հավանաբար, նույնիսկ պատկերացում չունի, թե որ շրջանի մասին է գնում խոսքը, քանի որ այդ շրջանում ուկրաինական ժողովուրդը պայքարում էր իր մայրենի լեզվով ազատ մտածելու եւ գրելու իրավունքի համար: Իսկ Այվազովսկու շրջապատն ու ընկերները հայեր են եղել եւ նա ապրել է հայ իրականության մեջ:



«Շարունակելով կարդալը` մենք հանդիպում են հետեւյալին. «Այվազովսկին Թեոդոսիայի մեծ հայրենասեր էր: Շնորհիվ նրա ջանքերի քաղաքում հայտնվել է ջրատար խողովակ, հնությունների եւ գեղանկարչության թանգարան (Ռուսական կայսրությունում նշանակությամբ երկրորդը)...Եվ, որքան տարօրինակ հնչի, նկարիչն Արարատ լեռը շատ իրական է նկարում, թեեւ նա Հայաստանում երբեք չի եղել եւ լեռը չի տեսել: Բայց սրտով միշտ իր հեռու նախնիների հետ է եղել, Հայաստանի մասին մտածելով գլուխգործոցներ է ստեղծել»: Այս «սարսափելի» հոդվածի ողջ ընթացքում ոչ մի բառ չի ասվում նկարչի հայկական հոգու, հայկական ոգու եւ հարազատ ժողովրդի հետ կապվածության մասին, որն իրականում արտահայտվել է նրա աշխատանքում: Բավական ամոթալի է, որ գոյություն ունեն նման հոդվածներ, եւ գրվում են, որովհետու ձեռնտու են ինչ-որ մեկին, եւ միաժամանակ խեղաթյուրում են ճշմարտությունը»,- ասել է Դավթյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---