Խուզարկություն՝ «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում![]() 22 մայիսի 2026 - 11:11 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Արեգնազ Մանուկյանը: «Առավոտյան ուղիղ ժամը 7-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մտան «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ»,-գրել է նա: Ավելի ուշ Մանուկյանն ասել է, որ «Մայր Հայաստան» կուսակցության անդամներն ու համակիրներն ավելի քան երկու ժամ շարունակ սպասել են իրենց գրասենյակի մոտ՝ քննչական գործողությունների ավարտին, հայտնում է Sputnik Արմենիան: «Մեզ թույլ չեն տալիս մտնել գրասենյակ։ Ուղիղ ժամը 07։00–ին ԱԱԾ–ն մտավ կուսակցության գրասենյակ։ Թե քննչական գործողություններին ինչ կհետևի, արդյոք Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով ձերբակալվելու է Անդրանիկ Թևանյանը, դեռևս պարզ չէ։ Սկզբում բավականին կոպիտ ձևով` իմ ձեռքերը քաշքշելով, բռնի ուժ գործադրելով ԱԱԾ–ն թույլ չէր տալիս, որ ես նկարահանում իրականացնեմ։ Ես պահանջում էի ներկայացնել ծանուցագիր։ Միայն մեր փաստաբանի գալուց և ծանուցագիր ներկայացնելուց հետո ես դադարեցրի նկարահանումը»,– պատմել է Մանուկյանը։ Նա հավելել է, որ անգամ անձնական՝ ընտանիքին վերաբերող փաստաթղթեր չեն թույլատրել դուրս հանել գրասենյակից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե՝ հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու նպատակով։ Մայիսի 21-ին Քննչական կոմիտեն հայտնել է, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Ինքը՝ Թևանյանը, հերքել է իրեն վերագրվող մեղադրանքը՝ նշելով, որ 2024 թվականին արդեն պատգամավոր չի եղել, քանի որ 2023 թվականին վայր է դրել մանդատը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |