Փաշինյան․ Տեսանյութում սպառնալիքներ հնչեցնողները 2024-ից Հայաստանում չեն![]() 22 մայիսի 2026 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դիմակավոր անձանց տեսանյութին, որում իր հասցեին սպանության սպառնալիքներ էին հնչեցրել` նշելով, որ այդ անձինք 2024 թվականից Հայաստանում չեն: «Դիմակավորների տեսանյութի հետ կապված՝ ես կարծում եմ՝ մենք անձանց շրջանակը մոտավոր պարզաբանել ենք, ըստ էության՝ այն անձինք, որոնք մենք կարծում ենք՝ այդ տեսանյութում են, 2024թ․-ից Հայաստանում չեն»,-ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն: Վարչապետ հավելել է, որ դա օպերատիվ տեղեկություն է, «ապացույց չունենք»։ «Նախկինում, մեծ հավանականությամբ, այլ գործերով նրանք մեր հետաքրքրության տիրույթում են եղել, մասնավորապես՝ հնարավոր է ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն իրենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ ՔԿ-ն հայտնել է, որ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ, որի առնչությամբ քրվարույթ է հարուցվել մի խումբ անձանց դեմ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |