Վարդանյան. ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության հետ հանդիպման ենք գնալու մեծ փաթեթով![]() 22 մայիսի 2026 - 16:39 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը ներկայացվելու է մեծ փաթեթ «իշխանությունների սպառնալիքների, ապօրինի քրեական հետապնդումների վերաբերյալ», հայտարարել է ԱԺ պատգամավոր և ԲՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Էլինար Վարդանյանը: «Վաղը հանդիպելու ենք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ: Գնալու ենք մեծ փաթեթով՝ իշխանությունների վիրավորանքների, սպառնալիքների, ապօրինի քրեական հետապնդումների, ձերբակալությունների, կալանավորումների բազմաթիվ և կոնկրետ օրինակներով»,-նշել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում ներկայացվելու են ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ ընտրարշավին մասնակցող մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ իրականացվող, իրենց գնահատմամբ, ապօրինի գործողությունները։ «Ուզում եմ հավատալ, որ այս անգամ տեսնելու են, ֆիքսելու են, արձագանքելու են: Իսկ եթե՝ ոչ, կրկին ենք դիմելու, մինչև կլսեն, կտեսնեն»,-նշել է նա։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |