Գրիգորյանի տան և շտաբի խուզարկությունն ավարտվել է․ Առգրավել են համակարգիչներ ու փաստաթղթեր![]() 22 մայիսի 2026 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն ավարտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տան և նախընտրական շտաբի խուզարկությունները։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները առգրավել են համակարգիչներ և փաստաթղթեր, հայտնում է Aysor.am-ը: Վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվում ընդդիմադիր պատգամավորի բնակարանում և գրասենյակում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ գործողություններն իրականացվում են կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի կողմից «վերածվել է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի»։ «Հրավիրում ենք միջազգային կառույցների, մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող պաշտոնյաների, դիտորդների ուշադրությունը այս հակաօրինական գործընթացների վրա»,- նշել էր նա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |