Հրապարակվել է TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը![]() 26 մայիսի 2026 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հրապարակել է ՀՀ և ԱՄՆ միջև TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը, որով նախատեսվում է ստեղծել համատեղ զարգացման ընկերություն և Հայաստանի տարածքով իրականացնել ճանապարհային, երկաթուղային, էներգետիկ ու այլ ենթակառուցվածքային նախագծեր։ «Հիմք ընդունելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վկայությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագիրն Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում տեղի ունեցած իրենց հանդիպման արդյունքների վերաբերյալ (Համատեղ հռչակագիր)՝ Հարավային Կովկասում տևական խաղաղության առաջմղման համար, հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ցանկանում են ունենալ տևական գործընկերություն իրենց երկու ժողովուրդների և կառավարությունների միջև, հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության նպատակն է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը (ԹՐԻՓՓ) նպաստի տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը, բարգավաճմանը և ինտեգրմանը, ինչպես նաև ստեղծի առանցքային առևտրային ուղի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար նոր շուկաներ բացելու համար, և տնտեսական օգուտներ ստեղծի հայաստանյան ընկերությունների համար ԹՐԻՓՓ-ի կառուցման և գործարկման ընթացքում, հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը, այդ թվում՝ միջպետական սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, ԱՄՆ-ի կայուն ներգրավվածությունը և տարածաշրջանային համագործակցությունն ու կայունությունը կնպաստեն ԹՐԻՓՓ-ի հաջողությանը, հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը 2026 թվականի հունվարի 13-ին հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի (ԻՇ) հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերած հանձնառությունները կյանքի կոչելու և Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունն ամրապնդելու, ինչպես նաև ԱՄՆ առևտուրը խթանելու համար, հիմք ընդունելով, որ Կողմերը ճանաչում են, որ Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն է պահպանում Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ, և հաստատում են, որ սույն Համաձայնագիրը և ԹՐԻՓՓ-ը նպատակ ունեն ծառայելու որպես առանցքային մեխանիզմներ հանուն խաղաղ և ինքնիշխան Հայաստանի, հիմք ընդունելով, որ ԹՐԻՓՓ-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա՝ միևնույն ժամանակ կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանսկասպյան առևտրային երթուղու կենսական հանգույց, ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի ՀՀ համար, վկայակոչելով Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1992 թվականի ապրիլի 2-ին Վաշինգտոնում ստորագրված Ներդրումների խրախուսման համաձայնագիրը, 1992 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկատնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» համաձայնագիրը, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև 1992 թվականի սեպտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, Վերոշարադրյալի հիման վրա՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները (Միացյալ Նահանգներ) և Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) (յուրաքանչյուրը առանձին՝ Կողմ, իսկ միասին՝ Կողմեր) սույնով կնքում են «ԹՐԻՓՓ-ի մասին» սույն շրջանակային համաձայնագիրը (Համաձայնագիր), ինչպես սահմանված է ստորև»,-ասվում է փաստաթղթում: Հոդված 1. Սահմանումները Սույն Համաձայնագրի նպատակներով՝
Հոդված 2. Համաձայնագրի նպատակները
Հոդված 3. Համատեղ ձեռնարկություն ստեղծելու հնարավորության ապահովումը
Հոդված 4. ՀՆԿ-ները
Հոդված 5. ԹՐԻՓՓ-ի համակարգումը և ԹԶԸ-ի գործունեության ապահովումը
ա) համապատասխան օրենսդրության ընդունումը, փոփոխությունը, պահպանումն ու կիրարկումը. բ) ԹԶԸ-ի և դրա ՀՆԿ-ների համար լիցենզիաների, թույլտվությունների, հաստատումների ժամանակին տրամադրումը և կարգավորող գործընթացների իրականացումը։
Հոդված 6. Հողօգտագործման/կառուցապատման իրավունքները/կոնցեսիաները
Հայաստանը համաձայնում է, որ՝ ա) կմնա ցանկացած կոնցեսիայի միակ տրամադրողը և, հետևաբար, չի համարվի, որ ԹԶԸ-ն ամբողջությամբ կամ մասամբ ստանձնել է Հայաստանի պարտավորությունները, բ) չի համարի, որ ԹԶԸ-ն կոնցեսիոներ է կամ որևէ կոնցեսիոն պայմանագրով ստանձնել է ՀՆԿ-ների կամ կոնցեսիոներների որևէ պարտավորություն։
Հոդված 7. Արտակարգ իրավիճակներին արձագանքումը և ենթակառուցվածքների անվտանգությունը
Հոդված 8. Մաքսային հսկողությունը/սահմանային անվտանգությունը 1.Կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։ Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան, շարունակում է պատասխանատու լինել և տրամադրել համապատասխան ենթակառուցվածքներ հետևյալի համար՝ ա) անվտանգություն և իրավապահ գործունեություն, բ) սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն, գ) մաքսային և միգրացիոն հսկողություն, դ) հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե, ե) պետական տեղեկատվական համակարգեր, և զ) պետական վարչարարություն և վերահսկողություն։ 2.Հայաստանը կգործադրի իր լավագույն ջանքերը՝ սահմանային անվտանգության և մաքսային հսկողության ժամանակակից ընթացակարգեր ընդունելու, պահպանելու և դրանք օպտիմալացնելու համար՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, կօգտագործի թվային գործիքներ՝ ԹԶԸ-ի և դրա ՀՆԿ-ների արդյունավետ աշխատանքը և ԹՐԻՓՓ-ի փոխգործակցելիությունը տարածաշրջանային տարանցիկ ցանցերի հետ դյուրացնելու համար։ Սա կարող է ներառել այնպիսի քայլերի ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են ԹՐԻՓՓ նախագծերի մաքսային և միգրացիոն գործառությունների «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» («ընդունարան» - «գրասենյակ») գործառական մոդելի իրականացման համար՝ ԻՇ-ին և Համատեղ հռչակագրի սկզբունքներին համապատասխան: 3. Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման ծառայություններ մատուցելու համար` Հայաստանի և ԹԶԸ-ի փոխադարձ համաձայնությամբ: 4. Միացյալ Նահանգները մտադիր է համագործակցել Հայաստանի սահմանային անվտանգության բարելավման ուղղությամբ, ինչպես ամրագրված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փոխըմբռնման հուշագրում: 5. Կողմերը մտադիր են միասին գործել՝ ապահովելու, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիներում սահմանային անվտանգությանն առնչվող բոլոր գործընթացներն ու ընթացակարգերն իրականացվեն ԹՐԻՓՓ-ի բարեհաջող իրագործմանը նպաստող եղանակով՝ Հայաստանի օրենսդրությամբ թույլատրված կարգով։ Հոդված 9. Հարկումը 1. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ի կողմից` որպես Հայաստանի ռեզիդենտից ԹԶԸ ԱՄՆ-ին` որպես Միացյալ Նահանգների ռեզիդենտի բաշխված շահաբաժինները Հայաստանում ազատվում են հարկումից՝ պայմանով, որ ԹԶԸ ԱՄՆ-ի վերջնական սեփականատերը Միացյալ Նահանգների կառավարությունն է։ 2. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն ՀՆԿ-ների կողմից ԹԶԸ-ին բաշխված շահութաբաժինների մասով Հայաստանում հարկ չի վճարելու։ 3. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն ԹԶԸ-ի կամ ՀՆԿ-ի բաժնետոմսերի օտարման դեպքում Հայաստանում կապիտալի հավելաճի հարկ չվճարի։ 4. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն և ՀՆԿ-ները Հայաստանում որևէ հարկ չեն վճարելու 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ՝ Հայաստանի կառավարության կողմից ԹԶԸ-ին կամ ԹԶԸ-ի կողմից ՀՆԿ-ներին իրավունքների փոխանցման գործարքների համար։ Հոդված 10. Վեճերի կարգավորումը Կողմերը կձգտեն համաձայնության հասնել սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ և բոլոր հնարավոր ջանքերը կգործադրեն՝ համագործակցության ու խորհրդակցությունների միջոցով դրա իրականացման վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած հարցի փոխադարձաբար ընդունելի լուծմանը հասնելու նպատակով։ Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ վեճ ծագելու դեպքում այն պետք է կարգավորվի փոխադարձ խորհրդակցությունների միջոցով։ Հոդված 11. Տեխնիկական դրույթներ Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներքին ընթացակարգերը ավարտելու մասին Կողմերի միջև փոխանակվող վերջին հայտագրի ստացման օրվանից։ Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ։ Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից ցանկացածի կողմից՝ մյուս Կողմին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում այդ գրավոր ծանուցումն ուղարկելու օրվանից 1 տարի հետո»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |