Փաշինյան․ Կալուգացի օլիգարխը, Քոչարյանը, էն բելառուսցի մեկը պետք ա բանտ նստեն, տվեք ինձ էդ մանդատը![]() 27 մայիսի 2026 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Քարոզարշավի 19-րդ օրը Կոտայքի մարզում գտնվող Նիկոլ Փաշինյանը ձորաղբյուրցիների հետ հանդիպման ժամանակ նրանցից մանդատ է խնդրել «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «բանտ նստեցնելու համար», հայտնում է Factor.am-ը: «Ես ասում եմ՝ բոլորդ ձերն անցել եք: Կալուգացի օլիգարխը, Ռոբերտ Քոչարյանը, էն բելառուսցի էն մեկը պետք ա նստեն բանտ: Ինձ տվե՛ք էդ մանդատը: Նրանք պետք ա տասնամյակներ անցկացնեն բանտում և ես ձեզնից մանդատ եմ ուզում էդ պլանը իրագործելու համար: Եվ ես ձեզ ասում եմ, նրանք Մեղրին տվողներն են: Ես ձեզ համար ապահովել եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և Մեղրին, Սյունիքը հարատև Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն ա: Սրա՛ մասին ա էս ընտրությունը»,-ասել է նա: Փաշինյանն իր ելույթում առանձին անդրադարձ է կատարել նաև Սամվել Կարապետյանին՝ նրա հասցեին մեղադրանքներ հնչեցնելով։ «Կալուգացի՛, դու նստելու ես բանտում տասնամյակներով: Դու՛ նստելու ես բանտում տասնամյակներով որպես Հայաստանի պետության դեմ գործող լրտես: Եվ նաև երեխեքին մանկապարտեզից հոսանք գողանալու, դպրոցից հոսանք գողանալու, զորամասից հոսանք գողանալու համար, և քո հանցավոր խումբը, խմբակը, դուք հայտնվելու եք բանտում: Եվ ես ժողովրդից առաջին հերթին սրա համար եմ մանդատ ուզում»,-ասել է Փաշինյանը: Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |