Հայաստանի իշխանությունները փորձում էին թաքցնել Սահակաշվիլիից նրա այցի դեմ բողոքող ցուցարարներին

PanARMENIAN.Net - «Հայաստանի իշխանությունները փորձում էին թաքցնել Սահակաշվիլիից նրա այցի դեմ բողոքող ցուցարարներին»,-այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավարը, հավելելով. «Ես չեմ հասկանում, թե ինչու էին մեր իշխանությունները ցանկանում թաքցնել նրանից իրողությունը»:



Ըստ նրա, ոստիկանության գործողությունները, որոնք ցրեցին Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներին, անիմաստ էին, քանի որ ժողովուրդն ագրեսիվ չէր տրամադրված: Ընդ որում, Մանոյանը հավելել է, որ նրա հանդիպումը ոստիկանության հետ այնքան էլ «հաճելի չէր»:



Երեկ Երեւանում, «Մարիոթ» հյուրանոցի առջեւ, որտեղ իջեւանել էր Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, մի շարք հայկական հասարակական-քաղաքական կազմակերպություններ մտադիր էին բողոքի ցույց անցկացնել: Սակայն ոստիկանությունը կոպտորեն ցրեց ցուցարարներին, դուրս մղելով նրանց դեպի Հյուսիսային պողոտա եւ Տիգրան Մեծի փողոց:



Ցուցարարների նպատակն էր Վրաստանի նախագահին հասցնել հայ հանրության մի շարք պահանջները, որոնց թվում է նաեւ Հայ առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակի շնորհումը, հայկական եկեղեցիների վրացականացման կասեցումը, Վրաստանի հայկական դպրոցների պահպանումն ու զարգացումը, հայ-վրացական պետական համալսարանի ստեղծումը:



«Ոստիկանությունը կարող էր առավել հարգալից վերաբերվել Երեւանի բնակիչներին»,-հայտարարել է Մանոյանը: Նա նաեւ հայտարարել է, որ ՀՀ բարձրագույն պարգեւի հանձնումը Վրաստանի նախագահին ընդամենը ձեւական բնույթ էր կրում, տուրք էր ավանդույթին:



Հայաստանի նախագահը Միխաիլ Սահակաշվիլիին պարգեւատրել է Հայաստանի բարձրագույն պարգեւով` Պատվո շքանշանով: Պարգեւը հանձնվել է Վրաստանին հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ համագործակցության խորացման համար:



Այցի ընթացքում 2008թ. սեպտեմբերին Մ.Սահակաշվիլին պարգեւատրել էր իր հայ պաշտոնակցին Վրաստանի պետական պարգեւով` Ոսկե գեղմի շքանշանով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---