Դատախազությունը հաստատել է՝ Փաշինյանի «սատկացնելու», «չոքացնելու» մասին խոսքերը քրեորեն պատժելի չեն![]() 29 մայիսի 2026 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմախոսների հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները իրավական հետևանքներ չեն ունենալու։ Դատախազությունը հաստատել է քննիչի կողմից կազմված՝ վարույթ չնախաձեռնելու արձանագրության իրավաչափությունը, հայտնում է Factor.am-ը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 18-ին նախընտրական քարոզարշավի ընթացքում, երկու առանձին դրվագներում բանավիճելով արցախցի հանրային գործիչ Արթուր Օսիպյանի և բժիշկ Արփինե Սողոյանի հետ, Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ղեկավարներ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի հասցեին «սատկացնելու, կզացնելու» վերաբերյալ հայտարարություններ էր արել։ Դրանից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։ Սակայն Քննչական կոմիտեն արձանագրել է, որ Փաշինյանի հայտարարություններում հանցագործության հատկանիշներ առկա չեն, և ընդունել է վարույթ չնախաձեռնելու որոշում։ Այդ որոշումն օրինականության գնահատման նպատակով ուղարկվել է դատախազություն։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |