ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԳԱՐՆԱՆԸ

PanARMENIAN.Net - Հանրային հեռուստատեսությամբ այսօր կազմակերպված Երեւան-Մոսկվա-Լոս Անջելես հեռուստակամրջի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ առայժմ լրիվ պարզություն չկա սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի անցկացման հարցի կապակցությամբ: Նրա խոսքերով` ընդդիմադիր հինգ կազմակերպությունների կողմից առաջարկված սահմանադրական բարեփոխումների այլընտրանքյին տարբերակի արդեն հինգերորդ ամիսը շարունակվող քննարկումները, ստիպել են տեղափոխել հանրաքվեի ժամկետները: Մինչ այդ նախատեսված էր, որ հանրաքվեն կանցկացվի տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունների հետ միաժամանակ: Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ հանրաքվեն ամենայն հավանականությամբ կանցկացվի խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ, որոնք կկայնան հաջորդ տարվա գարնանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---