Տիրան Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Տիրան Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, իբրև թե 2023թ. սեպտեմբեր ամսին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար:

Ընդ որում` 3 տարի շարունակ (2023թվականից նախաձեռնված վարույթով) որևէ գործողություն չկատարելուց հետո, օրերս միայն հապճեպ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նախաքննությունն ավարտելու և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու վերաբերյալ»,- հայտնել է նա:

 Ուշագրավ
---