Ընտրակաշառքի գործով 4 անձ է ձերբակալվել, այդ թվում նախկին պաշտոնյա

Ընտրակաշառքի գործով 4 անձ է ձերբակալվել, այդ թվում նախկին պաշտոնյա

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է այնպիսի ընտրակաշառքի սխեմա և կանխել դրա հետագա հանցավոր գործունեությունը, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ն:

4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով, նրանցից 2-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական միջոցառումներ հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հետապնդումներ սկսելու համար:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։

 Ուշագրավ
---