Կարապետյան. Բոլորդ այս մեկ ամսում տեսաք՝ ինչ հալածանքների ենք մենք ենթարկվում![]() 8 հունիսի 2026 - 10:18 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը գիշերը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, որը հաջորդել է ՔՊ ասուլիսին և հաղթանակի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է, որ «իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը»: «Իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետև դուք նույնիսկ իրենց հարցազրույցից, իրենց դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում»,–ասել էր նա, գրում է Auroranews.am-ը: Նա նաև ասել է, որ, տեսնելով, որ «խայտառակ ձևի իրենց արդյունքները նվազում են, իրենք կանգնեցրին հաշվարկը»: «Դուք բոլորդ այս մեկ ամսում տեսաք՝ ինչ հալածանքների ենք մենք ենթարկվում, ինչ բռնությունների ենք մենք ենթարկվում, մեր թիմակիցներից մոտ 75 հոգի այսօր կալանավորված են, 700-ից ավել մարդ ձերբակալված են, և այս մարդիկ նույնիսկ չհանգստանալով որոշեցին ընտրության օրը անհասկանալի գործերով: Տեսնելով, որ խայտառակ ձևի իրենց արդյունքները նվազում են և ամեն րոպե նվազում են, իրենք կանգնեցրին հաշվարկը»,– ասել է Սամվել Կարապետյանը: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է հունիսի 7-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները։ Հաշվարկի արդյունքները. «Քաղաքացիական պայմանագիր» – 49.81%, «Ուժեղ Հայաստան» դաշինք – 23.29%, «Հայաստան» դաշինք – 9.94% (141 001), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 4%։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |