ԿԸՀ նախագահ. Դեռ հստակ պատկեր չկա՝ 4, թե 3 քաղաքական ուժ է մասնակցելու մանդատների բաշխմանը

ԿԸՀ նախագահ. Դեռ հստակ պատկեր չկա՝ 4, թե 3 քաղաքական ուժ է մասնակցելու մանդատների բաշխմանը

PanARMENIAN.Net - Դեռ հստակ պատկեր չկա՝ 4, թե 3 քաղաքական ուժ է մասնակցելու մանդատների բաշխմանը, հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Որպեսզի մանդատ հաշվարկվի, պետք է հստակ լինի, թե որ քաղաքական ուժերն են անցնում Ազգային ժողով»,- ասել է նա ասուլիսում, հայտնում է Panorama.am-ը:

Նա ընդգծել է, որ մինչև վերահաշվարկի գործընթացի ավարտը և ընտրությունների արդյունքների ամբողջական ամփոփումը հնարավոր չէ խոսել մանդատների վերջնական բաշխման մասին։

«Ինչպե՞ս է հաշվարկվում մանդատը. շեմը հաղթահարած քաղաքական ուժերի կողմ ձայները բազմապատկվում են 101-ով, ստացված թիվը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող քաղաքական ուժերի կողմ ձայների հանրագումարի վրա։

Քանի դեռ ճշգրիտ թվերը չունենք, ավելին՝ պատկերը չունենք, թե ի վերջո 4 քաղաքական ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3, քանի որ այդ հանգամանքով ընդհանուր կողմ ձայների պատկերը փոխվում է»,- ասել է Հովակիմյանը։

Ըստ նախնական տվյալների քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԲՀԿ-ն 4 տոկս է հավաքել:

 Ուշագրավ
---