Քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել

Քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը:

Նախաքննական մարմինը չի հայտնել՝ արդյոք Սարգիս Տեր-Եսայանը կամ միջադեպի մյուս մասնակիցները հարցաքննվել են։

Ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում էր անցել։

Հունիսի 23-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ իրավիճակը լարվել էր, որը վերածվել էր ծեծկռտուքի և տեղափոխվել միջանցք: Սարգիս Տեր-Եսայանը վնասվածքներ էր ստացել և դիմել բուժօգնության: Հենց հիվանդանոցում էլ նա իրավապահներին պատմել էր տեղի ունեցածը, որից հետո ՔԿ-ն մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնել է քրեական վարույթ:

 Ուշագրավ
---