Վարդևանյանը՝ Կարապետյանի «գաղտնի պլանի» մասին․ Այստեղ որևէ արտառոց կամ խնդրահարույց երևույթ չկա![]() 1 հուլիսի 2026 - 10:41 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մտահոգություն չունի, որ այդ քաղուժի նախագահ Սամվել Կարապետյանի այն հայտարարությունը, թե «վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան կա», կարող է նոր քրեական գործի հիմք դառնալ։ Նա հավելել է, որ որևէ արտառոց կամ խնդրահարույց երևույթ այստեղ չկա, հայտնում է Panorama.am-ը: «Բոլորդ հիշում եք՝ «մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» որպես նախադասություն կարող էր դիտարկվել իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ, շնչել- արտաշնչելը ևս կարող է դիտարկվել որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։ Բովանդակային իմաստով, իհարկե, որևէ ռիսկային կամ արտառոց միտք դրանում չկա։ Ցանկացած ուժ ունենում է իր առջև իշխանափոխության խնդիր է դնում։ Դա ներկայացնում է մի մասը հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային։ Այստեղ որևէ մի արտառոց կամ խնդրահարույց երևույթ չկա։ Իսկ պարոն Կարապետյանը, կարծում եմ, բավականին դրական ներկայացրեց այդ ամենը և հանրության արձագանքներ, կարծում եմ, առավել քան դրական կլինի»,-ասել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |