Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ընդգծել է Խաղաղաշինության հանձնաժողովի նշանակությունը![]() 1 հուլիսի 2026 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, առաջին անգամ ընտրված լինելով ՄԱԿ-ի Խաղաղաշինության հանձնաժողովի անդամ, մասնակցել է հանձնաժողովի տարեկան նստաշրջանին, որի ընթացքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը կարևորել է խաղաղաշինության, կանխարգելման և միջազգային համագործակցության նշանակությունը՝ կայուն խաղաղության ապահովման գործում, հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ Հովհաննիսյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովը կայացել է որպես երկխոսության, գործընկերություններ կառուցելու և քաղաքականությունների ներդաշնակեցման համար կարևոր հարթակ՝ նկատելով, որ նախորդ տարի ընդունված Խաղաղաշինության ճարտարապետության ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի «զույգ» բանաձևերով ընդգծվում է կանխարգելման օրակարգի, ազգային առաջնորդության, ներառականության և ինտեգրված մոտեցումների կարևորությունը խաղաղության պահպանման համար։ Դեսպան Հովհաննիսյանը նաև առանձնանշել է, որ Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի և Գլխավոր ասամբլեայի միջև՝ նպաստելով խաղաղության և անվտանգության, զարգացման ու մարդու իրավունքների օրակարգերի կապակցմանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |