Հայաստանում կմշակվի տեխնիկական անվտանգության հայեցակարգ

PanARMENIAN.Net - Տեխնիկական անվտանգության հայեցակարգի մշակման աշխատանքային խումբը հունիսի 29-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:



Ինչպես հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը, նշելով, որ հայեցակարգի մշակումը նախատեսված է «Ազգային անվտանգության ռազմավարությամբ» եւ «Հայաստան-Եվրամիություն» 2009-2011 թվականների ծրագրով` Արթուր Բաղդասարյանը կարեւորել է տեխնիկական անվտանգության ժամանակակից համակարգի ձեւավորումը, այս ոլորտում առկա եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրությունն ու իրավական դաշտի կատարելագործումը:



Նիստում որոշվել է եվրոպական փորձագետների հետ համագործակցությամբ հնարավոր կարճ ժամկետներում մշակել հայեցակարգի նախագիծն ու դրանից բխող իրավական ակտերը եւ սահմանված կարգով ներկայացնել հաստատման:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---