Վերաքննիչ դատարանը մերժել է Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը

Վերաքննիչ դատարանը մերժել է Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի կալանքի դեմ ներկայացված բողոքը։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։

Նշված որոշման դեմ բողոք է ներկայացվելու Վճռաբեկ դատարան։

«Թևանյանի փաստաբանական թիմը բողոք էր ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան ընդդեմ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված երկամսյա կալանքի որոշման, որը վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել է։ Նշված որոշման դեմ բողոք է ներկայացվելու վճռաբեկ դատարան»,– ասված է հաղորդագրությունում։

Մայիսի 22-ին Անդրանիկ Թևանյանի բնակարանում և «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում խուզարկություններ էին իրականացվել։ Նույն օրը երեկոյան ԿԸՀ-ն համաձայնություն տվեց քրեական հետապնդում հարուցել և անձեռնմխելիությունից զրկել Անդրանիկ Թևանյանին։ Մայիսի 23-ին դատարանն Անդրանիկ Թևանյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

 Ուշագրավ
---