Խուզարկում են Ծառուկյանի տունն ու «Մուլտի Գրուպի» գրեթե բոլոր ընկերությունները![]() 6 հուլիսի 2026 - 10:09 AMT PanARMENIAN.Net - Իրավապահները խուզարկում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի տունը: Այդ մասին հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։ Նա հայտնել է, որ ԱԱԾ դիմակավորված անձինք նույնիսկ փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Գագիկ Ծառուկյանի տուն։ Lայնածավալ խուզարկություններ են իրականացվում Նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի տան տարածք մուտք գործել դեռ չի հաջողվել, քանի որ այնտեղ գտնվում են ռազմական համազգեստով, ավտոմատավոր մարդիկ։ Հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես ծրագրավորված 2–3-օրյա այց է ունեցել, և հենց այդ նպատակով է մեկնել երկրից։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Հունիսի 25-ին հայտնի է դարձել, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել են, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննարկվի հուլիսի 4-ից հետո։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |