5 քաղաքական ուժ․ ՍԴ որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր համակարգված քաղաքական դիմադրության փուլի սկիզբը![]() 6 հուլիսի 2026 - 10:52 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ընտրություններին մասնակցած 5 քաղաքական ուժ համատեղ հայտարարությամբ ազդարարել է, որ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը։ Հայտարարությանը միացել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը և «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը: «Սահմանադրական դատարանի այս որոշումը՝ • չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը. նման պայմաններում ու արձանագրված արդյունքներով ձևավորված իշխանությունը զուրկ է լեգիտիմությունից. • չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի վերացնում զանգվածային ընտրախախտումները և չի լուծում երկրում առկա խորքային քաղաքական ու իրավական ճգնաժամը։ Ընդհակառակը, վերջին իրավական ատյանի կողմից խախտումների արձանագրումից ուղիղ հրաժարվելը խորացնում է երկրում առկա ճգնաժամը, չի նպաստում ներազգային համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և պայքարը տեղափոխում է քաղաքական դիմադրության դաշտ։ Ուստի առկա քաղաքական ճգնաժամի հաղթահարման և սահմանադրական կարգի վերականգնման նպատակով՝ ներքոստորագրյալ քաղաքական ուժերը հայտարարում են հետևյալ սկզբունքային ուղղությունների շուրջ համախոհության և միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու վերաբերյալ.
Մենք գիտակցում ենք, որ իրավական ինստիտուտների կազմաքանդման պայմաններում պետության և սահմանադրական կարգի պահպանման միակ երաշխավորը մնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ուստի, սիրելի՛ քաղաքացիներ, Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ վերոնշյալ կետերի շուրջ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև անելիքների վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Քննարկումներից բխած հետագա քայլերի, այդ թվում՝ համատեղ հնարավոր ծրագրերի մասին կտեղեկացվի առաջիկայում։ Սահմանադրական դատարանը մերժել է 7 ուժերի հայցը. այսպիսով, ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |