ՔՊ-ում դեռ չեն որոշել խմբակցության քարտուղարի թեկնածուին![]() 7 հուլիսի 2026 - 14:27 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում դեռևս որոշում չի կայացվել, թե ով է առաջադրվելու Ազգային ժողովի ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում։ Այդ մասին հայտնել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու Արուսյակ Մանավազյանը, գրում է Aysor.am-ը: Նրա խոսքով՝ ՔՊ խմբակցության թեկնածուի ընտրության հարցում դեռ քննարկում էլ չեն արել: «Որևէ որոշում չկա, որևէ պատգամավորի առաջարկ չեմ արել, որևէ մեկի անունը չեմ տվել: Առաջիկայում քննարկում կանենք, թե ում թեկնածությունն են առաջադրելու, որոշում կլինի»,- ասել է նա։ Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, ըստ որոնց՝ պաշտոնում կարող է առաջադրվել ՔՊ պատգամավորի թեկնածու Ալխաս Ղազարյանը, Մանավազյանը պատասխանել է. «Չեմ մեկնաբանում, որովհետև որոշում չկա»։ Իր հերթին ՔՊ պատգամավորի թեկնածու Ալխաս Ղազարյանը նշել է, որՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում իր առաջադրվելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Ընդհանրապես այդ մասին ո՛չ մտածում եմ, ո՛չ էլ առաջադրվելու եմ»,- կարճ արձագանքել է նա։ Գործող կարգի համաձայն՝ խմբակցության ղեկավարի թեկնածու ընտրված Արուսյակ Մանավազյանը պետք է խմբակցությանը ներկայացնի քարտուղարի իր թեկնածուին, որից հետո ՔՊ խմբակցությունը կկայացնի վերջնական որոշումը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՔՊ պատգամավորի թեկնածու Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում։ Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հունիսի 25-ի նիստում անցկացված փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |