Հայաստանին պետք են 10 գիտնականներ եւ 2 մլն դոլար

PanARMENIAN.Net - Ինովացիոն տնտեսությունը գլոբալ ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է: Նման եզրակացության եկան «Համագործակցող երկրների զարգացման ինովացիոն ուղին` ռազմավարություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովին ներկա գիտնականները:



Գիտաժողովը մեկնարկել է հունիսի 29-ին Հայաստանում: Կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը, «Գլոբելիքս-Ռ» իննովատիկայի ակադեմիան (Ռուսաստան), Սարատովի պետական տեխնիկական համալսարանը:



«Մեր նպատակն է ուրվագծել Հայաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում ինովացիոն տնտեսության զարգացման պայմանները: Նոր պայմանները պահանջում են նոր մոտեցումներ, եւ դրան կարելի է հասնել հաջող համագործակցության միջոցով»,- իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:







«Հայաստանին պետք են 10 գիտնականներ եւ 2 մլն դոլար, որպեսզի 5 տարի անց այն դառնա բարգավաճող երկիր»: Հայաստանի համար հակաճգնաժամային դեղատոմս է առաջարկել ՌԴ Գիտութունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Գլազեւը` ներկայացնելով «Հակաճգնաժամային քաղաքականության ռազմավարությունն ԱՊՀ-ում` նոր տեխնոլոգիական տնտեսաձեւի անցման շրջանի պայմաններում» թեմայով զեկուցումը: Որպես հեռանկարային ուղղություն` նա նշեց Հայասատանի ատոմային էլեկտրակայանի հիման վրա ատոմային արդյունաբերության համալիր զարգացումը, որը նրա կարծիքով միան մեկ ուղությամբ` էլեկտրաէներգիա ստանալու ուղղությամբ է զարգանում: Գլազեւի կարծիքով, կարելի է նաեւ հաջող կերպով յուրացնել գենային ինժեներիայի ուղղությունը, որը լավ հիմք ունի, եւ արդարացնում է կատարված ներդրումները:





Որպես հեռանկարային ուղղություն` նշվեց նաեւ բուհական գիտության ֆինանսավորումը` երիտասարդ կադրերին ներգրավելու նպատակով: Բուհական կրթության եւ գիտության կազմակերպման սկզբունքներին առանձին նիստ նվիրվեց:



Ազգային ինովացիոն համակարգերի ձեւավորման հետ մեկտեղ դիտարկվեցին նաեւ միջպետական ինովացիոն համակարգերի ձեւավորման մեխանիզմները, ինչը գիտնականների կարծիքով գլոբալ ճգնաժամից դուրս գալու հարթակներից է:



Որոշվեց ինովացիոն տնտեսությանը նվիրված ընդլայնված գիտաժողով կազմակերպել, որին կկարողանան մասնակցել ԱՊՀ բոլոր երկրները:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---