Ասկերանի քաղաքապետն արդարացվել է![]() 16 հուլիսի 2026 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ արդարացման վճիռ է կայացվել։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։ «Դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ հոդվածի 2 -րդ մասով մեղադրվող պաշտպանյալիս՝ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ։ Ավարտվեց այս քաղաքական հետապնդումը ևս, ավարտվեց պաշտպանության կողմի հաղթանակով եւ ի պատիվ Դատարանի՝ ավարտվեց արդարությամբ եւ արդարադատությամբ»,-ասվում է գրառման մեջ: Շամիրյանին մեղադրանք էր առաջադրվել հավաքի մասնակիցներ ներգրավելու նպատակով մարդկանց վճարելու փորձի համար։ Ըստ մեղադրանքի՝ հանցագործությունն ավարտին չի հասցվել իրենից անկախ պատճառներով։ Խոսքը 2024թ․ մայիսի 26-ի հավաքի մասին է: Այն ժամանակ ՔԿՆ-ն հայտնել էր, թեԿ.Հ.-ն իր հարազատ Հ.Շ.-ի կազմակերպմամբ՝ յուրաքանչյուր անձի համար 6000 կամ 8000 ՀՀ դրամ, վառելանյութ, հավաքին գիշերակացով մասնակցելու դեպքում՝ նաև սնունդ և ըմպելիքներ տրամադրելու պայմանով, 2024թ. մայիսի 21-ին համաձայնել է, կազմակերպվող հավաքին բազմամարդություն ապահովելու նպատակով, նյութապես շահագրգռել և այդ կերպ ապահովել Վարդենիս համայնքում փաստացի բնակվող, ծնունդով ԼՂ անձանց ֆիզիկական մասնակցությունը հավաքին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |