ԲԱՔՎԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ԴԱՍԵՐԻ ԳԱԼ ԳԼԽԱՇՈՐԵՐՈՎ18 մայիսի 2002 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական բուհերի ղեկավարները պայքար են սկսել այն ուսանողուհիների եւ ուսանողների դեմ, որոնք դասերի են գալիս «ոչ աշխարհիկ» տեսքով, այսինքն` գլխաշորերով եւ մորուքներով: Ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, այդ ուսանողները կարող է նույնիսկ հեռացվեն: Մայիսի սկզբին Բաքվի պետական համալսարանում կայացած «Կինը եւ իսլամը» գիտաժողովում առաջարկվել է բուհերում մտցնել միասնական կարգ, եւ արգելել ուսանողուհիներին դասերի գալ գլխաշորերով: Խղճի եւ դավանության ազատության Հասարակական կենտրոնի մասնագետները գտնում են, որ անցկացվող այդ ակցիաները անօրինական են եւ վիրավորական: Օրինապահներն անհանգստանում են, որ ուսանողների անձնական կյանք ներխուժելը կվնասի ժողովրդավարական Ադրբեջանի համբավին: Բաքվի բուհերում սովորող թուրք եւ իրանցի աղջիկներն արդեն հայտնել են իրենց դժգոհությունը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |