
16 հուլիսի 2026 - 16:56 AMT
PanARMENIAN.Net - Կառավարությունը չզեկուցվող նախագծով պահուստային ֆոնդից հատկացրել է 4 մլրդ 961 մլն 725 հազար դրամ՝ պետական մարմինների աշխատակիցների և պաշտոնյաների պարգևավճարների համար, հայտնում է Factor.am-ը:
Գումարը բաշխվել է հետևյալ կերպ․
- Հանրապետության նախագահի աշխատակազմ – 66 մլն 463 հազար 900 դրամ,
- ՀՀ Ազգային ժողով – 697 մլն 739 հազար 700 դրամ,
- ՀՀ վարչապետի աշխատակազմ – 688 մլն 105 հազար դրամ,
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն – 774 մլն 909 հազար 400 դրամ,
- ՀՀ առողջապահության նախարարություն – 117 մլն 361 հազար 300 դրամ,
- ՀՀ արդարադատության նախարարություն – 298 մլն 545 հազար 400 դրամ,
- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն – 216 մլն 681 հազար 300 դրամ,
- ՀՀ արտաքին գործերի նախարարություն – 180 մլն 996 հազար 600 դրամ,
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն – 153 մլն 18 հազար դրամ,
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն – 252 մլն 46 հազար 500 դրամ,
- ՀՀ պաշտպանության նախարարություն – 294 մլն 483 հազար 100 դրամ,
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – 204 մլն 364 հազար 500 դրամ,
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն – 102 մլն 431 հազար 200 դրամ,
- ՀՀ ֆինանսների նախարարություն (խրախուսման մաս) – 118 մլն 38 հազար 700 դրամ,
- ՀՀ ներքին գործերի նախարարություն – 266 մլն 635 հազար 300 դրամ,
- ՀՀ վիճակագրական կոմիտե – 56 մլն 995 հազար 400 դրամ,
- ՀՀ կադաստրի կոմիտե – 100 մլն 704 հազար 400 դրամ,
- ՀՀ պետական եկամուտների կոմիտե – 51 մլն 642 հազար 500 դրամ,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայություն – 48 մլն 448 հազար 500 դրամ,
- ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե – 21 մլն 827 հազար դրամ,
- ՀՀ պետական պահպանության ծառայություն – 31 մլն 600 հազար 800 դրամ,
- ՀՀ քաղաքաշինության կոմիտե – 76 մլն 605 հազար 100 դրամ,
- ՀՀ պետական վերահսկողական ծառայություն – 71 մլն 189 հազար 700 դրամ,
- ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն – 70 մլն 891 հազար 700 դրամ։
Սա ընթացիկ տարում պարգևավճարների համար նախատեսված երկրորդ բազմամիլիարդանոց հատկացումն է։ Մարտին նույն նպատակով հատկացվել էր 4 մլրդ 600 մլն դրամ, իսկ 2025 թվականի դեկտեմբերին կառավարությունը պարգևավճարների համար ուղղել էր 3․5 մլրդ դրամ։