Հայաստանի քաղաքական գործիչները մինչեւ այժմ լիարժեք պատկերացում չունեն ԵԽԽՎ մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովից (ԵԽԽՎ) պասիվ արձագանք էին սպասում Հայաստանում տիրող իրավիճակի հանդեպ: Ընդդիմությունը կարծում էր, որ ԵԽԽՎ-ն պետք է բոլոր խնդիրները լուծի երկրի քաղաքական հասարակական սեկտորի փոխարեն: Արդյունքում ստացվում է, որ Հայաստանի քաղաքական գործիչները լիարժեք պատկերացում չունեն ԵԽԽՎ մասին: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանը:



«ԵԽԽՎ 1677 բանաձեւի ընդունմամբ պարզ դարձավ մեկ բան. այսօր Հայաստանում լուրջ հնարավորություն կա առողջ բանավեճ սկսելու բանաձեւի իրագործման շուրջ: Ամբողջ հարցը նրանում է, թե կհամաձայնվի արդյոք արմատական ընդդիմությունը գնալ քաղաքական երկխոսության հանրապետության իշխանությունների հետ»,- ասել է Կարեն Բեկարյանը:



Մեկնաբանելով ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Զարուհի Պոստանջյանի գործողությունները` փորձագետը հայտարարել է, որ չի խրախուսում նրա քայլերը եւ դրա հիման վրա ստեղծված թոհուբոհը: «Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանը կառույցի լիիրավ անդամ է, որում ներկայացված են բազմաթիվ երկրներ, այդ թվում Ադրբեջանը եւ Թուրքիան: Ելնելով դրանից` ինձ համար անհասկանալի է Հայաստանի ներկայացուցիչների եւ այդ երկրների միջեւ շփման բացակայությունը»,- ասել է Բեկարյանը, ավելացնելով, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը պետք է հանդես գա որպես միասնական մարմին եւ ցուցաբերի կառուցողական համագործակցություն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---