Նիկոլ Փաշինյանը կամավոր հանձնվել է իրավապաշտպան մարմիններին

PanARMENIAN.Net - 2009թ. հուլիսի 1-ին կամավոր ներկայացել է 2008թ. մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակիցներից մեկը, «Հայկական ժամանակի» թերթի գլխավոր խմբագիր, հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, Ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցների կողմից Նիկոլ Փաշինյանը կալանավորվել եւ տեղափոխվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:



Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է դուրս գալ թաքստոցից եւ, իմանալով, որ իր հաջորդ կացարանը բանտն է լինելու, այնուամենայնիվ, շարունակելու է քաղաքական պայքարը:



2008թ. փետրվար-մարտ ամիսներին հայկական ընդդիմությունը, որը դժգոհ էր 2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ցույցեր էր անցկացնում Երեւանի կենտրոնում: Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների, որոնց արդյունքում տաս հոգի զոհվեց: Նիկոլ Փաշինյանը հայտարարվել էր հետախուզման մեջ գտնվող:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---