2 հուլիսի 2009 - 17:28 AMT
Մոսկվան փորձում է հանդես գալ որպես Երեւանի եւ Բաքվի կնքահայր
«Բաքվում կայուն կարծիք է ձեւավորվել, որ հայերը հաղթել են ղարաբաղյան պատերազմում միայն Ռուսաստանի օգնությամբ: Հենց այդ պատճառով Ադրբեջանն անմիջապես Անդրկովկասում օգոստոսյան պատերազմից հետո որոշեց ցանկացած եղանակով աջակցել Մոսկվային ղարաբաղյան հիմնահարցում եւ ամերիկյան-նատոյական աջակցությունը փոխարինել ռուսականով»,- այսօր Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է փորձագետ Արեմն Աղայանը: Սակայն նա համոզմունք հայտնեց, որ «Ռուսաստանը Հայաստանին երբեք չի ստիպելու զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում»:

Արմեն Աղայանը նաեւ ընդգծեց, որ այսօր Մոսկվայում փորձում են «ամրապնդել եւ վերականգնել ԱՊՀ երկրների հետ կամուջները», եւ այդ առումով Հայաստանն ու Ադրբեջանը նրա համար հավասար են: «Մայնդորֆի հռչակագրի ստորագրումից հետո Ռուսաստանը փորձում է հանդես գալ որպես Երեւանի եւ Բաքվի կնքահայր»,- ասել է փորձագետը: