Բակո Սահակյանը ԵԱՀԿ-ին կոչ է արել ապահովել Ստեփանակերտի մասնակցությունը Ղարաբաղի շուրջ բանակցություններում

PanARMENIAN.Net - Երեւանում կայացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳՆ ղեկավար Դորա Բակոյանիսի հետ: Բանակցություններից հետո, որոնք տեւեցին մոտ մեկուկես ժամ, Բակո Սահակյանը հաղորդեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: «Մենք ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեցինք մեր մոտեցումները հակամարտության լուծման հարցի շուրջ, ընդգծեցինք ղարաբաղյան կողմի մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը: Մենք գործող նախագահին խնդրեցինք իրավասությունների շրջանակներում քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացում Ստեփանակերտի մասնակցությունն ապահովելու համար»,- լրագրողներին է հաղորդել ԼՂՀ նախագահը: Նրա խոսքով, բանակցություններին բարձրացվեցին նաեւ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հարցերը, ինչպես նաեւ ընդգծվեց կրակի շոշափման գծից դիպուկահարներին հեռացնելու անհրաժեշտությունը:



Բակո Սահակյանն ընդգծեց բանակցությունների ընթացքի առնչությամբ Դորա Բակոյանիսի լավատեսությունը: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից մենք ակնկալում ենք, որ, ի վերջո, ադրբեջանական կողմը կդադարեցնի ներկայիս քաղաքականությունը եւ կառուցողական մոտեցում կդրսեւորի բանակցություններում»,- ընդգծել է ԼՂՀ նախագահը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---