2 հուլիսի 2009 - 22:38 AMT
Բակո Սահակյան. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունն ուղղակի անհեթեթ է
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն ուղղակի անհեթեթ է: Այդ մասին Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսի հետ բանակցություններից հետո հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: «Նման հայտարարություններով Բաքուն հակասում է ԼՂՀ արտաքին քաղաքականությանը: Դա եւս մեկ անգամ վկայում է ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման մասին»,- ասել է ԼՂՀ նախագահը:

Ադրբեջանի ԱԳ նախարարը Բաքվում հայտարարել էր, որ Ադրբեջանը ԼՂ հակամարտության լուծման այլ ուղի չի տեսնում, բացի «իր կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հաստատումից»: