Լեւոն Տեր-Պետրոսյան. Համաներումը կխթանի ընդդիմության հետագա պայքարը

PanARMENIAN.Net - Այսօր կայացած ընդդիմության հանրահավաքին, ավանդույթի համաձայն, ամենավերջում ելույթ է ունեցել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Խոսելով համաներումից, նա նշել է, որ գործող նախագահը անգամ չկարողացավ մատուցել այն որպես մեծահոգության քայլ եւ ստիպված էր հայտարարել այն Երեւանի քաղաքապետի խայտառակ ընտրություններից հետո, որպեսզի խուսափի ԵԽԽՎ ճնշումից:



Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ մի շարք քաղբանտարկյալների համաներումը խթան կհանդիսանա հետագա, շատ ավելի նպատակասլաց պայքարի համար դեռեւս բանտարկված ընկերներին ազատելու ուղղությամբ:



Առաջին նախագահը ասել է, որ խոնարհում է գլուխը բոլոր քաղբանտարկյալների առջեւ:



Նա նաեւ նշել է, որ չի կարելի չհիանալ Նիկոլ Փաշինյանի խիզախ քայլով, ով երեկ հանձնվել է Հայաստանի իշխանություններին, չվախենալով իրեն սպառնացող անարդարությունից: Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահություն է հայտնել, որ ժողովուրդը կպաշտպանի Նիկոլ Փաշինյանին եւ չի հանգստանա, քանի նա եւ նրանց մյուս ընկերները չվերադառնան տուն:



Ընդդիմության հանրահավաքը ավարտվել է ավանդույթ դարձած երթով Երեւանի փողոցներով:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---