Լեռնային Ղարաբաղի համար անընդունելի լուծումը չի կարող կենսունակ լինել 6 հուլիսի 2009 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ցանկացած որոշում, որն անընդունելի կլինի ԼՂՀ ժողովրդի համար, չի կարող կենսունակ լինել: Այդ մասին Կիպրոսի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առանձնապես զարգացումներ չկան: Հակամարտության բոլոր կողմերը գիտեն, որ բանակցություններում առանցքայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, եւ ես ուրախ եմ, որ այդ գաղափարի կողմնակիցների թիվն աճում է»,- նշել է ՀՀ նախագահը:Դիմիտրաս Խրիստոֆիասն իր հերթին հայտնել է, որ աջակցում է Հայաստանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Հայաստանի եւ Կիպրոսի մոտեցումները տարածաշրջանային եւ միջազգային հարցերում համընկնում են: Մենք գտնում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով»,- նշել է Կիպրոսի ղեկավարը` շնորհակալություն հայտնելով Հայաստանի ղեկավարությանը կիպրոսյան հիմնախնդրում աջակցելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |