Կիպրոսի նախագահ. «Մատենադարանը» գանձ է ողջ մարդկության համար 6 հուլիսի 2009 - 22:04 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հուլիսի 6-ին, Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը, որը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, այցելել է Հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտ «Մատենադարան»:Կիպրոսի նախագահին եւ նրա կնոջը ներկայացրել են «Մատենադարանի» մշտական եւ նոր ցուցադրությունները: Հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանը Դիմիտրիս Խրիստոֆիասին եւ նրա կնոջը հուշանվերներ է մատուցել` «Հայկական մանրանկարների գանձերը» ալբոմը եւ «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալը: Կիպրոսի նախագահն իր հերթին Հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի տնօրենին է մատուցել առագաստանավի հուշանվերային մանրակերտը` հայտնելով. «Հուսով եմ` մոտ ապագայում հնարավոր կլինի նման նավով շրջանցել Կիպրոսը»: Հրաչյա Թամրազյանն ի պատասխան հայտնել է. «Հայերը սրտանց պատրաստ են աղոթել դրա համար»: Հրաժեշտին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հուշամատյանում գրել է. «Մատենադարանը» գանձ է ողջ մարդկության համար»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |