Կիպրոսի նախագահ. «Մատենադարանը» գանձ է ողջ մարդկության համար 6 հուլիսի 2009 - 22:04 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հուլիսի 6-ին, Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը, որը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, այցելել է Հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտ «Մատենադարան»:Կիպրոսի նախագահին եւ նրա կնոջը ներկայացրել են «Մատենադարանի» մշտական եւ նոր ցուցադրությունները: Հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանը Դիմիտրիս Խրիստոֆիասին եւ նրա կնոջը հուշանվերներ է մատուցել` «Հայկական մանրանկարների գանձերը» ալբոմը եւ «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալը: Կիպրոսի նախագահն իր հերթին Հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի տնօրենին է մատուցել առագաստանավի հուշանվերային մանրակերտը` հայտնելով. «Հուսով եմ` մոտ ապագայում հնարավոր կլինի նման նավով շրջանցել Կիպրոսը»: Հրաչյա Թամրազյանն ի պատասխան հայտնել է. «Հայերը սրտանց պատրաստ են աղոթել դրա համար»: Հրաժեշտին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հուշամատյանում գրել է. «Մատենադարանը» գանձ է ողջ մարդկության համար»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |