Այսօր Իտալիայում բացվում է G8 գագաթնաժողովը 8 հուլիսի 2009 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Այսօր իտալական Ակվիլայում մեկնարկում է G8 երկրների գագաթնաժողովը: Կարեւորագույն թեման կլինի ֆինանսական ճգնաժամից դուրս գալու որոնումներն ու համատեղ պայքարը հետեւանքների դեմ: Աշխարհում այս հանդիպումը գնահատում են որպես Լոնդոնի ֆինանսական գագաթնաժողովի շարունակությունը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է բանավեճ ծավալել ելք գտնելու ռազմավարությանը վերադառնալու վերաբերյալ: Նախատեսվում է քննարկել պետական երաշխիքների հետագա ճակատագիրը, ինչպես նաեւ այն, թե ինչպես կարելի է շրջանառությունից հանել միլիարդավոր գումարներ եւ ներդնել շուկաներ հետագա կայունացման համար: Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն նավթի գնագոյցաման, արժութային խնդիրներն, այդ թվում նաեւ ամերիկյան դոլարի դերը համաշխարհային ֆինանսական համակարգում: Բացի այդ G8 երկրները մտադիր են օգնություն հատկացնել աղքատ երկրներին, այն է ապահովել նրանց խմելու ջրով եւ սննդամթերքով: Փարձագետները կարծում են, որ այդ նպատակների համար կհատկացվի շուրջ 15 մլրդ դոլար: Գագաթնաժողովը կավարտի աշխատանքները հուլիսի 10-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |