Համահայկական խորհրդաժողովը ողջ աշխարհի հայերի միավորման կոչ է անում

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-11-ը Ստեփանակերտում ՀՅԴ կողմից կազմակերպված եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համահայկական խորհրդաժողովն ավարտել է իր աշխատանքը: Երկօրյա խորհրդաժողովի արդյունքում, մասնակիցները բանաձեւ են ընդունել հայ ժողովրդի համար կենսական կարեւորություն ունեցող այդ հարցերի շուրջ: «Մենք` համահայկական խորհրդաժողովի մասնակիցներս, հաստատում ենք Հայաստանի ազգային-պետական շահերն ու իրավունքները բոլոր հնարավոր մեթոդներով պաշտպանելու մեր վճռականությունը: Մենք ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններից պահանջում ենք հաստատունություն, իրատեսություն եւ քաղաքական կամք դրսեւորել, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերում նրանք

առաջնորդվեն հայ ժողովրդի շահերով», - նշվում է խորհրդաժողովի մասնակիցների ընդունած բանաձեւում:



Փաստաթղթի համաձայն, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղն ու Սփյուռքը, միայն հանդես գալով որպես միասնական մարմին, կարող են վերածվել կազմակերպված ուժի եւ գերտերություններին ու Հայաստանի հարեւան երկրներին ապացուցել, որ ողջ աշխարհի հայերը թույլ չեն տա իրենց իրավունքների խախտում:
 Ուշագրավ
---