13 հուլիսի 2009 - 19:56 AMT
Էդվարդ Նալբանդյանը Հայաստանում ՌԴ դեսպանին պարգեւատրել է ԱԳՆ պատվո մեդալով
Հուլիսի 13-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Նիկոլայ Պավլովին` Երեւանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանըբարձրգնահատեց հայ-ռուսական դաշնակցայինեւ ռազմավարական հարաբերությունները եւ նշեց, որ դեսպան Պավլովի պաշտոնավարման տարիներին դրանք ավելի են խորացել եւ ընդլայնվել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Նիկոլայ Պավլովին հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանն ուղղված գործունեության, ամենօրյա հետեւողական աշխատանքի եւ անձնական ներդրման համար:

Իր հերթին դեսպան Պավլովընշեց, որ ջերմ հիշողություններով է հեռանում Հայաստանից, եւ շնորհակալություն հայտնեց իր առաքելության ընթացքում ԱԳՆ ցուցաբերած աջակցության համար:

Նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթելով դեսպան Պավլովին հետագա գործունեության մեջ` նրան պարգեւատրեց ԱԳՆ պատվո մեդալով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: