Երեւանն ու Բաքուն չպե՞տք է սպասեն, թե երբ է գալու «մտրակով քեռին»

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-կվոն խախտելու ցանկացած փորձ աղետի կհանգեցնի: Այդ մասին «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը Մոսկվայում: Արդյո՞ք հնարավոր է առաջընթաց բանակցություններում» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Այսօր Ադրբեջանում մոռանում են, որ հենց Հայաստանն է խաղաղության պարտադրել նրանց եւ Բաքվի խնդրանքով է կնքվել զինադադարը: Մենք ոչ մի նման բանի կարիք չունեինք: Մենք հաղթել էինք, քանի որ ետ էինք մղել ագրեսիան»,-ասել է հայ պատգամավորը` հավելելով, որ պետք չէ մոռնալ, թե ինչպես է սկսվել ղարաբաղյան հակամարտությունը: Ըստ նրա, ներկայումս խաղաղության են պարտադրված հակամրտության երկու կողմերը:



Իր հերթին քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ Երեւանն ու Բաքուն իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները եւ չպետք է սպասեն, թե երբ է գալու «մտրակով քեռին»: «Փառք Աստծո, որ չի գա մտրակով քեռին: Մենք չենք կարող վերացնել միմյանց: Մենք` հայերս ու ադրբեջանցիներս պետք է լուծենք այդ խնդիրը եւ լավ է, որ ինչ-որ մեկը չի գալու դա անելու մեր փոխարեն: Մենք իրոք երեխաներ չենք եւ երբ դա հասկանանք, այդ խնդիրը լուծելի կդառնա»,-հայտարարել է քաղաքագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---