ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ28 հունիսի 2003 - 00:03 AMT PanARMENIAN.Net - Երրորդ նախագահական ժամկետի համար Ադրբեջանի գործող նախագահ Հեյդար Ալիեւի թեկնածության առաջադրումն անօրինական է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Թուրանը», հայտարարել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեն Ադրբեջանական ուժերի միավորման (ԱՈՒՄ) նիստից հետո: Նրա խոսքերով` իր կառավարման 10 տարվա ընթացքում Ալիեւը ոչինչ չի արել ժողովրդի համար եւ պետք չէ սպասել, որ նա ինչ-որ բան կանի այսուհետեւ: Ալիզադեն նաեւ հաղորդել է, որ Ադրբեջանական ուժերի միավորումը կմասնակցի նախագահական ընտրություններին իր թեկնածուով: Հիշեցնենք, որ ԱՈՒՄ-ի մեջ մտնում են Սոցիալ-դեմոկրատական, Իսլամական եւ «Վահդաթ» կուսակցությունները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |