ԵՄ-ն վերահաստատել է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու իր պատրաստակամությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը ԵՀ նախագահ Ժոզե Մանուել Բառոզոյին է հանձնել իր հավատարմագրերը: Արարողակարգից հետո տեղի է ունեցել զրույց, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ դրանց զարգացման հեռանկարներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Շնորհավորելով Ադոնցին դեսպան նշանակվելու կապակցությամբ` ԵՀ նախագահը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը շարունակելու խորացված համագործակցությունը Հայաստանի հետ, ինչի համար լավ հնարավորություններ է ընձեռում Արեւելյան գործընկերությունը: Նա ողջունել է Հայաստանի նախագահի ջանքերն` ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:



Դեսպան Ադոնցը ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը: Քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ ազատ առեւտրի համաձայնագրի կնքմանը, մուտքի արտոնագրային ռեժիմի պարզեցմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղ գտած զարգացումները:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---