Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանն արել է առավելագույնը30 հուլիսի 2009 - 22:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանն արել է առավելագույնը, ինչ կախված էր իրենից, եւ բարի կամք է դրսեւորել, չնայած պատմությանն եւ Հայոց ցեղասպանությանը: Այդ մասին ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, հայկական կողմը կարողացել է իր մեջ ուժ գտնել առաջարկելու Թուրքիային առանց նախապայմանների բացել սահմանը եւ սկսել ցանկացած հարցերի քննարկումը: «Անցյալ տարվա ընթացքում մենք նորմալ բանակցություններ ենք վարել, ստորագրել ենք 2 փաստաթուղթ, բայց Թուրքիայի որոշ պաշտոնական անձինք որոշել են նախապայմաններ առաջադրել եւ հայ-թուրքական հարաբերությունները կապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Մենք չենք կարող ընդունել այդ նախապայմանները, եւ մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ դեր է խաղում Թուրքիան տարածաշրջանում: Բայց թուրքերն իրենք պետք է հասկանան, որ 21-րդ դարում չեն խոսում նախապայմանների լեզվով, եւ որ նախապայմանների ցանկացած առաջադրում հանգեցնում է հակազդեցության»,- ընդգծել է ՀՀ նախագահը:«Արի տուն» նախագծի նպատակն է` զարգացնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Նախագծի ծրագրի մեջ մտնում է` մասնակիցներին ծանոթացնել հայկական ընտանիքի կենցաղի հետ եւ մերձեցնել նրանց այդ ընտանիքների հետ: Ծրագրին մասնակցել են 63 ուսանողներ Ռուսաստանից, Թուրքիայից, Եգիպտոսից, Սիրիայից, Վրաստանից եւ Ուկրաինայից: «Արի տուն» ծրագրի մասնակիցների հաջորդ խումբը Հայաստան կժամանի օգոստոսի 1-ին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |