Պետք է անել ամեն ինչ, որպեսզի ԼՂՀ-ն դառնա բանակցությունների լիարժեք կողմ

PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցությունը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չպետք է կասկածի տակ դրվի ԼՂՀ ինքնորոշման հարցը, ցամաքային կապը ՀՀ-ի ու Արցախի միջեւ, ինչպես նաեւ պետք է տրվեն անվտանգության հստակ միջազգային երաշխիքներ Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար: Սրանք այն կետերն են, որոնք ամրագրված են մադրիդյան սկզբունքներում եւ որոնք ընդունելի են մեր կուսակցության համար»,-ասյօրվա մամլո ասուլիսում հայտարարել է «Օրինաց երկրի» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:



Ըստ Մարգարյանի, պետք է ջանքեր գործադրել, որ ԼՂՀ-ն դառնա լիարժեք կողմ Ադրբեջանի հետ բանակցություններում:



Մարգարյանը նաեւ հավելել է, որ մադրիդյան սկզբունքները շատ մանրակրկիտ կերպով քննարկվել են «Օրինաց երկրում» եւ մենք լիովին սատարում ենք ՀՀ նախագահի դիրքորոշմանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---