Իրանը կարող է մեկ տարվա ընթացքում ատոմային ռումբ պատրաստել

PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է ձեռնամուխ լինել միջուկային զենքի ստեղծմանը եւ սպասում է միայն իսլամական հանրապետության այաթոլլահ Ալի Համենեիի հավանությանը:



Ամերիկյան լրտեսության փորձագետների տվյալներով, Իրանը հարեւան Իրաք ԱՄՆ զինված ուժերի ներխուժման սպառնալիքի պատճառով դադարեցրել է միջուկային ծրագրի մշակումը 2003թ., գրում է բրիտանական The Times թերթը` վկայակոչելով ԱՄՆ լրտեսության աղբյուրը:



Բարձրագույն հոգեւոր առաջնորդի հավանության պահից, որն անհրաժեշտ է միջուկային զենքի ստեղծման մեկնարկի համար, մինչեւ ուրանի հարստացման գործընթացի ավարտը կանցնի վեց ամիս, ու եւս կես տարի կպահանջվի ինքնին մարտագլխիկի հավաքման համար, նշում է թերթը:



«Եթե բարձրագույն առաջնորդ ընդունի որոշումը (ռումբ ստեղծել), ինչպես մեզ է թվում, նրանց հարկավոր կլինի ուրանը հարստացնել Նաթանզայում, ինչը կզբաղեցնի մոտ վեց ամիս` կախված այն բանից, թե որքան է աշխատում ցենտրիֆուգը: Ներկա պահին մենք չգիտենք, թե արդյոք ընդունվել է այդ որոշումը»,- The Times-ը մեջբերում է ԱՄՆ լրտեսության անանուն աղբյուրի խոսքերը:



ԿՀՎ վերջին գնահատականների համաձայն, Իրանը կարող է միջուկային սպառազինություն ձեռք բերել երեքից տաս տարի ժամկետում: Սակայն իսրայելցի մասնագետները գտնում են, որ Թեհրանը շատ ավելի մոտ է ատոմային զենք ունենալուն:



Այդ միջոցին, իրանական ղեկավարությունն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ մտադիր է զարգացնել միայն խաղաղ ատոմը եւ բացառապես երկրի էներգետիկ պահանջների համար:



Ինչպես նշում են ամերիկյան լրտեսության փորձագետները, չնայած 1980-1988թ. Իրաքի դեմ պատերազմում կրած հսկայական կորուստներին, Իրանը նախկինի պես օժտված է տարածաշրջանի մակարդակով հզոր զինված ուժերով, որոնք հաշվվում են մոտ 800 հազար մարդ:



Ամենամեծ սպառնալիքը, Պենտագոնի օդատիեզերական լրտեսության ազգային կենտրոնի տեղեկությունների համաձայն, ներկայացնում են Թեհրանի կողմից Հյուսիսային Կորեայի աջակցությամբ ձեռք բերված «Շահաբ-3» հրթիռներն են, որոնք ընդունակ են հարված հասցնել Իսրայելին եւ անգամ հասնել Եվրոպայի սահմաններին: Հնարավոր է, որ Իրանը տնօրինում է նման հրթիռներ բաց թողնելու ամենաքիչը 20 կայաններին, որոնք կարող են համալրված լինել քիմիական մարտագլխիկներով եւ մշտապես տեղափոխվել երկրի տարածքով` դրանց հայտնաբերումը դժվարացնելու նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---