Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը կվերադարձնի «Հայաստանին խաղաղության պարտադրելու» ճանապարհո՞վ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը կվերադարձնի «Հայաստանին խաղաղության պարտադրելու» ճանապարհով: Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին:



Բյուլ-Բյուլ օղլու խոսքով, իրադրության նման զարգացումը հնարավոր է, եթե «Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների միջնորդական ջանքերը սպառիչ արդյունք չտան, եւ բանակցությունները փակուղի մտնեն», եւ եթե հարցը չհաջողվի լուծել բանակցությունների ճանապարհով: «Խաղաղության պարտադրանքն Ադրբեջանի իրավունքն է, եւ այն պետք է օգտագործել»,- ասել է դեսպանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---