Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է ներկայացվել

PanARMENIAN.Net - Հայաստանի քննչական մարմինները մեղադրանք են ներկայացրել ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին 2008թ. մարտին ոստիկանության աշխատակցի դեմ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգությունների կազմակերպման համար:



2008թ. մարտի 1-ին Երեւանում զանգվածային անկարգությունների գործով քրեական գործի շրջանակներում ընթացող նախաքննությունն ավարտված է: Փաշինյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով (բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի դեմ) եւ 225 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ): Գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ 2007թ. հոկտեմբերի 23-ին Փաշինյանը առողջության համար վտանգ չներկայացնող բռնության է դիմել ոստիկանության աշխատակցի հանդեպ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:



Օգոստոսի 4-ին Փաշինյանի գործն առանձնացվել է առանձին վարույթով, իսկ հաջորդ օրը մեղադրյալը եւ նրա փաստաբանները տեղեկացվել են նախաքննության ավարտի մասին եւ նրանց են փոխանցվել քրեական գործի բոլոր նյութերն ու կրկնօրինակները:



2008թ. մարտի 1-2 Հայաստանում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող հանրահավաքի մասնակիցների եւ իրավապահ մարմինների բախման արդյունքում զոհվեց 8 մարդ, 20-ը վիրավորվեցին:



Փաշինյանը, որն ակտիվ մասնակցություն ուներ այդ գործողություններին, ընդհատակ անցավ եւ նրա հանդեպ հայտարարվեց հետախուզություն: Հուլիսի 1-ին նա կամավոր հանձնվեց իրավապահ մարմիններին: Նույն օրը Փաշինյանը ձերբակալվեց եւ տեղափոխվեց «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հաստատություն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---