Հայաստանում ներքին քաղաքական լարվածությունը թափ է հավաքելու

PanARMENIAN.Net - «Այսօր ՀՀ ընդդիմությունն ու իշխանությունները սպասման մեջ են: Հիմնական ներքին քաղաքական զարգացումները սպասվում են աշնանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանի Վերլուծական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:



Ռ.Հակոբյանն ընդգծել է, որ ներքին քաղաքական գործընթացները հիմնական զարգանալու են ղարաբաղյան հակամարտության լուծման եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացների շուրջ: Նրա խոսքով, Հայաստանի ներքին քաղաքական իրադրությունն այնպիսին է, որ վերը նշված խնդիրները առիթ, այլ ոչ թե պատճառ կդառնան քաղաքական զարգացումների համար:



Հակոբյանը նաեւ նշել է, որ այդ խնդիրներն իրենց շահերի համար օգտագործելու են թե' իշխանությունները, եւ թե' ընդդիմությունը, ինչից ՀՀ ներքին քաղաքական լարվածությունը նոր թափ է հավաքելու:
 Ուշագրավ
---