ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ, ՈՐՊԵՍ ԹԵԿՆԱԾՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՐՑԻ ԼՍՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է23 ապրիլի 2002 - 21:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը հետաձգել է լրացուցիչ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար` ՀՀ ներքին գործերի նախկին նախարար եւ «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախկին առաջնորդ Վանո Սիրադեղյանի, որպես թեկնածու գրանցման հարցի լսումը մինչեւ ապրիլի 25-ը: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին այսօր հայտնել է ՀՀՇ վարչության անդամ Անդրանիկ Հովակիմյանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները 75-րդ ընտրատարածքում, որը կկայանա 2002 թվականի մայիսի 19-ին, կանցկացվեն այն պատճառով, որ այդ ընտրատարածքի պատգամավոր, նույն ինքը Վանո Սիրադեղյանը, ՀՀ ԱԺ-ի որոշմամբ զրկվել էր պատգամավորական մանդատից: Սիրադեղյանը հաստատել է իր պատգամավոր ընտրվելու մտադրությունը` ֆաքսով ուղարկելով իր դիմումը ՀՀՇ-ի գրասենյակ: Տավուշի մարզի ընտրական հանձնաժողովն առայժմ գրանցել է երեք թեկնածուների` գրողների միության նախագահ Լեւոն Անանյանին,մաքսատան աշխատակից Հովիկ Աբովյանին եւ «Հայէլեկտրոմաշ» սահմանափակ բաժնետիրական ընկերության նախագահ Իլյիչ Բեգլարյանին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |