ՀՀ վարչապետն այցելել է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի արվեստանոց

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի արվեստանոց: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:



Հանդիպմանը Տիգրան Սարգսյանը ծանոթացել է աշխատանքի նախնական տարբերակի հետ, որտեղ Թոքմաջյանը ներկայացրել է «Տագնապ» քանդակախումբը, որը հավերժացնում է Կոստանդնուպոլսի հայ մտավորականության ներկայացուցիչների հիշատակը, ովքեր դարձան Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության զոհը:



Քանդակախումբը նվիրված է Հայոց ցեղասպանության 95-ամյակին եւ իրականացվում է պետական աջակցությամբ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---